«Բալային համակարգը արդեն կոնկրետ արդյունքներ է տալիս». Փաշինյանը թվեր է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

բալային1

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ բալային համակարգն արդեն տվել է կոնկրետ արդյունքներ։

«Ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհերի թիվը նախորդ տարվա այսօրվա համեմատ հանրապետությունում նվազել է 3-ով, իսկ 2018 թվականի համեմատությամբ՝ 18-ով, չնայած ավտոմեքենաների թիվը Հայաստանում մի քանի տասնյակ հազարով ավելացել է:

Երևան քաղաքում 2019 թվականի մարտի 6-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազել է 38-ով, զոհերի թիվը 1-ով, վիրավորների թիվը 84-ով»,-գրել է Փաշինյանը: