Եվրոպայի չեմպիոն և ռեկորդակիր․ Անդրանիկ Կարապետյանի նոր հաղթանակը՝ Լեհաստանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 25, 24News

Thumbnail

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց թիմի անդամ Անդրանիկ Կարապետյանը Լեհաստանում ընթացող Եվրոպայի Մ23 առաջնության 85 կգ քաշային կարգում դարձել է Եվրոպայի՝ մինչև 23 տարեկանների չեմպիոն` միաժամանակ սահմանելով ռեկորդ:

Կարապետյանը պոկում վարժության երեք մոտեցումն էլ հաջող է անցել և ի վերջո նա գլխավերևում պահել է 176 կգ. դա Եվրոպայի նոր ռեկորդ է: Հրում վարժությունում հայ ծանրորդը գլխավերևում պահել է 193 կգ: Երկարմարտի 369 կգ արդյունքով Անդրանիկ Կարապետյանը դարձել է Եվրոպայի մինչև 23 տարեկաների չեմպիոն:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ կմտնեն նաև Սամվել Բաբակյանը, Կարեն Ավագյանը և Հակոբ Մկրչտյանը: