Փաշինյանին սիրում են, հերիք է՝ նախկինների անունը տա, վերջ․ 70% տոկոսից ավելի վարկանիշ ունի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

Գործող իշխանությունը որևէ բանով կաշկանդված չէ կորոնավիրուսի վտանգն անվերահսկելի դառնալու դեպքում հետաձգել հանրաքվեն։ Ավելին, իշխանությունը կշահի, եթե հանրաքվեն հետաձգվի։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։

Սարգսյանը վստահեցնում է, որ իրավիճակին ամենից լավ տիրապետում է վարչապետը։
«Եթե կոռոնավիրուսի վտանգն այնքան մեծ ու սպառնալից լիներ, Փաշինյանն իր ընտանիքով այդքան մեծ ռիսկի չէր գնա՝ քարոզարշավի ընթացքում հազարավոր մարդկանց հետ շփվելով»,- ասել է Սարգսյանը։

Կիսվելով Սյունիքի մարզում կայացած քարոզարշավի տպավորություններով՝ Սարգսյանը նկատել է, որ այսօր իշխող թիմի վարկանիշն ավելին է, քան 70 տոկոսը։
«Վարչապետին սիրում են։ Երբ հանրությանը հիշեցնում ես, որ այս խնդիրը նախկինների հետ կարող է կապված լինել, միանգամից իրավիճակը փոխվում է»,- ընդգծել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս