Ժիրայր Սեֆիլյանը կոչ է անում Արցախում ևս դադարեցնել հանրահավաքները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

կորոնավորու

«Սասնա ծռեր» կուսակցության ղեկավար անդամ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել՝ առաջարկելով Արցախում ևս դադարեցնել հանրահավաքները։

«Ինչպես հայտնի է, մենք Հայաստանի Հանրապետության տարածքում կորոնավրուսի համաճարակի կանխարգելման և դրա հետևանքների հաղթահարման նպատակով անհրաժեշտ ենք համարում անցնել կառավարման արտակարգ ռեժիմի։

Ցավոք, գործող իշխանությունը չի ընդունում այս մոտեցումը և միայն մասնակի քայլեր է ձեռնարկում։

Այդ քայլերի թվում կարևոր որոշում է ընդունվել հանրային հավաքներ չանելու վերաբերյալ։

Արցախը Հայաստանի Հանրապետության բաղադրիչ է, ուստի այնտեղ ևս պետք է դադարեցվեն հավաքները, որոնք ինտենսիվ կերպով անցկացվում են նախընտրական քարոզարշավի ընթացքում»,-գրել է Ժիրայր Սեֆիլյան։