Հանրապետությունում առկա է շուրջ 1 մլն հատ բժշկական դիմակ. ՏՄՊՊՀ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News      

դիմակ

ՏՄՊՊՀ-ն մշտական կապի մեջ է գտնվում հանրապետության խոշոր դեղատների, ինչպես նաև արտադրող և ներմուծող ընկերությունների հետ և պարբերաբար իրականացնում է բժշկական դիմակների և հակամանրէային ախտահանիչ նյութերի պաշարների և գների մշտադիտարկման աշխատանքներ։

Այս պահին ընդհանուր առմամբ հանրապետությունում հակամանրէային ախտահանիչ նյութերի օրական արտադրությունը կազմում է շուրջ 6-7 տոննա:

Տեղեկացնում ենք նաև, որ արտադրողների կողմից հակամանրէային ախտահանիչ նյութերի վաճառքի մեծածախ գները չեն բարձրացվել:

Տեղական արտադրողներն են՝
«Արթ կոսմետիկս» ՍՊԸ, ապրանքանիշը՝ Lina,
«Արսանիտ» ՍՊԸ՝ ապրանքանիշը՝ Ալկոգել,
«Էկոֆորմ» ՍՊԸ, ապրանքանիշը՝ Mister Jin

Ինչ վերաբերվում է բժշկական դիմակներին՝ հայտնում ենք, որ համաձայն տնտեսավարողների ներկայացրած տվյալների՝ հանրապետությունում առկա է շուրջ 1 մլն հատ բժշկական դիմակ: Այս ընթացքում ստեղծվել են նաև դիմակների տեղական արտադրություններ, սակայն արտանդրանքի քանակը փոքր է: