Գործընթաց է տարվում դիմակների լրացուցիչ քանակ ձեռք բերելու համար․ Արտավազդ Վանյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

վանյան

«Դեղատներում դիմակների պակասը ոչ միայն Հայստանում է, այլև մի շարք երկրներում», - լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը։

«ՀՀ առողջապահության նախարարությունը որոշակի քանակի դիմակներ ունի։ Եթե չեմ սխալվում, մոտ 160 հազար հատ նորից ձեռք է բերվել և հիմա գործընթաց է տարվում դիմակների լրացուցիչ քանակ ձեռք բերելու համար»։

Վանյանն անդրադարձավ նաև ՏՄՊՊՀ-ի այսօրվա հայտարարությանը․

«Այսօր ՏՄՊՊՀ-ն էլ է հայտարարություն արել ու դիմել տնտեսվարողներին, որ պետք չէ գները բարձրացնել, այս խնդիրը քննարկվում է հիմա համապատասխան ստորաբաժանումների կողմից», - ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենը։

Տեսանյութեր

Live

Լրահոս