«Ռեյմսի» բժիշկը ինքնասպան է եղել` իմանալով, որ ունի կորոնավիրուս. Le Parisien

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

բժիշկ

Ֆուտբոլային Ֆրանսիան չի կարողանում ուշքի գալ 60-ամյա Բեռնար Գոնսալեսի հետ տեղի ունեցածից հետո: Ֆրանսիական «Ռեյմս» ֆուտբոլային ակումբի բժիշկը ինքնասպանություն է գործել այն բանից հետո, երբ իմացել է, որ վարակված է կորոնավիրուսով: Այս մասին հաղորդում է Le Parisien-ը:

Գոնսալեսին համարում էին «Ռեյմսի» կենդանի լեգենդ: Նա ակումբում անցկացրել էր 23 տարվա կյանք՝ մեծ հեղինակություն վայելով գործընկերների շրջանում: Ծանոթների խոսքով ՝ դեռևս ուրբաթ օրը Գոնսալեսը հիանալի տեսք ուներ, նրա մոտ չկար անհանգստության ոչ մի նշան։ «Ռեյմսի» նախագահ Ժան Պիեր Կեյոն հազիվ է զսել արցունքները, երբ իմացել է ողբերգական լուրի մասին.

«Ցնցված եմ Բեռնար Գոնսալեսի ինքնասպանության լուրից: Նա արտակարգ մարդ և հրաշալի մասնագետ էր: Նա նաև իմ անձնական բժիշկն էր»,- նշել է «Ռեյմսի» նախագահ Ժան-Պյեր Կայոն:

Ռեյմսի խաղացողները նույնպես պաշտում էին Գոնսալեսին, նրան անվանում «պապիկ»: