Ամբողջ աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 90 000-ը. Worldometers

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News     

կորոնավիրուս

Ողջ աշխարհում Covid-19 կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացածների թիվը հատել է 90 000-ի շեմը: Այս մասին թարմ տվյալներ է ներկայացնում Worldometers կայքը:

Այս դրությամբ՝ ողջ աշխարհում կորոնավիրուսի ակտիվ վարակակիրների թիվը կազմում է 1 108 827 մարդ:

Համաճարակի բռնկումից ի վեր Covid-19-ով վարակվել է 1 539 424 մարդ: Ապաքինվել է 340 586 մարդ: Ամենից շատ տուժած երկրներն են ԱՄՆ-ն, որը 435 941 վարակակիր ունի, Իսպանիան (152 466), Իտալիան (139 422), Գերմանիան (113 615), Ֆրանսիան (112 950), Չինաստանը (81 865), Իրանը (66 220), Մեծ Բրիտանիան (60 733), Թուրքիան (38 226):