Քաղցկեղը չի սպասում. «Ժպիտների քաղաք»-ը մարտին 63 երեխայի և երիտասարդի է օգնել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

ժպիտներիքաղաք

«Աշխարհը պայքարում է կորոնավիրուսային համաճարակի դեմ, սակայն քաղցկեղը չի սպասում, և մենք շարունակում ենք աջակցել մեր շահառուներին»: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին, «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը:

«Մարտ ամսվա ընթացքում «Ժպիտների քաղաք» հիմնադրամը 63 երեխաների և երիտասարդների օգնել է ստանալ անհրաժեշտ դեղորայք, անցնել լաբորատոր զննում և այլ բժշկական միջամտություններ:

Շնորհակալ ենք բոլոր այն անհատներին և կազմակերպություններին, որոնք նույնիսկ այս դժվարին օրերին մեր կողքին են և շարունակում են կատարել նվիրատվություններ, որպեսզի կարողանանք օգնել մեր երեխաներին Հաղթել։

Դարձեք մեր ընկերը քաղցկեղի դեմ պայքարում»։