ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները ապրիլի 21-ին կվերադառնան Հայաստան. դեսպանություն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

դեսպանություն

Ս.թ. ապրիլի 21-ին` ժամը 11.00-ին, Flydubai ավիաընկերության կողմից Վրաստանի քաղաքացիների համար իրականացվելու է Դուբայ-Թբիլիսի չվերթը, որով ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության միջնորդությամբ հնարավորություն է տրվել ճամփորդել նաև ՀՀ քաղաքացիներին: Հիշյալ չվերթով Թբիլիսի մեկնող ՀՀ քաղաքացիներն օդանավակայանից ավտոբուսներով կտեղափոխվեն Հայաստան և կգտնվեն 14-օրյա կարանտինային ռեժիմում: Այս մասին հաղորդում է ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունը:

«Խնդրում ենք ապրիլի 21-ի Դուբայ-Թբիլիսի չվերթով մեկնող ՀՀ քաղաքացիներին իրենց անձնագրային և գործող կոնտակտային տվյալները(բջջային հեռախոսահամար), ինչպես նաև տոմսի էլեկտրոնային տարբերակն ուղարկել ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության էլ. փոստի հասցեին՝ [email protected], Վրաստանի տարածքով Հայաստան տարանցիկ փոխադրումը կազմակերպելու համար»,-ասված է հաղորդագրությունում: