COVID-19-ի պատճառով աշխատաշուկայում խնդիրներ ունեցող ԱՀ քաղաքացիներին աջակցություն կտրվի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

փող

Արցախի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 15-ի «Կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած Արցախի Հանրապետության քաղաքացիներին ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» N 263-Ա որոշման համաձայն.

Կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած Արցախի Հանրապետության քաղաքացիներին, որոնք աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել մասնավոր հատվածի գործատուի հետ (բացառությամբ բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների, ապահովագրական ընկերությունների, արտարժույթի փոխանակման կետերի, ներդրումային ֆոնդերի, ներդրումային կազմակերպությունների, վիճակախաղերի և շահումով խաղերի կազմակերպիչների և այլ նմանատիպ գործունեություն ծավալողների) և աշխատանքից ազատվել են 2020 թվականի մարտի 1-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում, տրամադրվում է միանվագ ֆինանսական աջակցություն՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով:

Աջակցությունը տրամադրվում է այն քաղաքացուն, որը չի հանդիսացել Արցախի Հանրապետության կառավարության՝ 2020 թվականի ապրիլի 15-ի N 262-Ա որոշմամբ հաստատված, N 2 հավելվածով նախատեսված միջոցառման (միանվագ նպաստի) շահառու:

Տեսանյութեր

Live

Լրահոս