ԱԻ նախարարի հրամանով կորոնավիրուսի դեմ պայքարում աշխատած ծառայողները կպարգևատրվեն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

ԱԻՆ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարությամբ և հրամանով բոլոր այն աշխատակիցները, որոնք կորոնավիրուսի տարածման պայքարում ցուցաբերել են նախաձեռնողականություն, կպարգևատրվեն: Այս մասին մամուլի ասուլիսին հայտնել է ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Արմեն Հարությունյանը։

«Բոլոր նրանք, որոնք կատարել են իրենց գործառույթներից ավելի աշխատանք, ովքեր երբեմն ծառայել են առանց հանգստի, պարտադիր պարգևատրվելու են»։

Փոխնախարարի փոխանցմամբ՝ արդեն պարգևատրվել են բուժվարչության և թիկունքի նյութատեխնիկական ապահովման վարչության ծառայությունների աշխատակիցները. «Առաջիկայում դարձյալ կունենանք պարգևատրված աշխատակիցներ»: