Լոռիում կորոնավիրուսի երկու նոր դեպք է հաստատվել․ 12 վարակակրից 7-ն առողջացել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News   

կորոնավիրուս
 Այսօրվա դրությամբ Լոռիում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 12 դեպք, որից 2-ը նոր դեպքեր են: Այս մասին հայտնում է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։

«Նրանցից 7-ն արդեն առողջացել ու վերադարձել են տուն, 5-ը շարունակում են ստացիոնար բուժում ստանալ»,- գրել է մարզպետը: