Mercedes-ը բախվել է բնակելի տան պատին, կոտրել գազախողովակի հենասյուներն և էլեկտրասյունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

վթար.

Ապրիլի 20-ին խոշոր ու կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։20-ի սահմանում Mercedes C 180 մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արգավանդ-Գեղանիստ ավտոճանապարհի սկզբնամասում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել շինության քարե պատին, կոտրել մի հատված, այնուհետև, առաջ ընթանալով, բախվել գազատար խողովակի համար նախատեսված մի քանի հենասյուների, դրանք նույնպես կոտրել, այնուհետև, առաջ ընթանալով, բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Վթարի մասին գրում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն։ Օպերատիվ են գործել Մասիսի հիվանդանոցի բժիշկները։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։