Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով. շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

Եղանակ
Հանրապետության տարածքում՝   

Ապրիլի 20-ին կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում, 21-25-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը ապրիլի 22-23-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով:

Եղանակ
Երևան քաղաքում՝

Ապրիլի 20-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 21-25-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 15-17 մ/վ։

Եղանակ