Թուրքիան 84 տոննա բժշկական պաշտպանիչ սարքավորում կուղարկի Մեծ Բրիտանիա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

թ.

Թուրքիայի առողջապահության նախարարության կողմից հաստատվել է Մեծ Բրիտանիային մատակարարվելիք բժշկական պաշտպանիչ սարքավորումների արտահանման թույլտվությունը։ Այս մասին հաղորդում է Еrmenihaber-ը:

Թուրքական աղբյուրի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի կառավարությունը բավարար չափով չի ապահովել բուժաշխատողներին անհատական պաշտպանության համար նախատեսվող միջոցներով, դրանք ժամանակին  չեն մատակարարվել երկրին և ներկայիս իրավիճակում այդ միջոցները սպառման եզրին են, ինչի պատճառով էլ դժգոհություն է առաջացել երկրում։

Թուրքիան հայտարարել էր, որ ապրիլի 20-ին 84 տոննա բժշկական պաշտպանիչ սարքավորումներ կուղարկի Մեծ Բրիտանիային, սակայն մատակարարումը չի ստացվել, քանի որ անգլիական կազմակերպությունը թուրքական կողմին արտահանման թույլտվության մասին դիմումը չի ուղարկել։

Դիմումը Թուրքիային ուղարկվել է միայն ապրիլի 21-ին, որը Թուրքիայի առողջապահության նախարարության հաստատումից հետո սպասվում է, որ կարճ ժամկետում կմատակարարվի: