Թուրքիան անցել է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի առաջին փուլը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

.

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան մայիսի 6-ին Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Թուրքիան անցել է հանրապետությունում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի առաջին փուլը, փոխանցում է ТАСС-ը:

«Այժմ մենք գտնվում ենք երկրորդ փուլում, և մեր հաջողության երաշխիքը նախազգուշական միջոցների պահպանումն է», - հավելել  է նա: