«Ռոմա»-ն Մխիթարյանի փոխարեն «Արսենալին» այլ ֆուտբոլիստ է առաջարկում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News     

Մխիթարյան

«Ռոման» Հենրիխ Մխիթարյանին թիմում պահելու համար Լոնդոնի «Արսենալին» առաջարկել է նրա զիջել թուրք կիսապաշտպան Չենգիզ Ունդերին և 10 մլն եվրո Մխիթարյանի ամբողջական տրանսֆերը գնելու համար:

Հայ կիսապաշտպանը իտալական ակումբում հանդես է գալիս  2019-20 մրցաշրջանի սկզբից, վարձավճարով։

 Ավելի վաղ տեղեկություններ կային, ըստ որոնց, «Ռոման» 12 մլն-ից ավելի պատրաստ չէ վճարել, սակայն «Արսենալը» կրկնակի շատ պահանջում։