«Արսենալը» պատրաստ է Մխիթարյանին վաճառել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

Մխիթարյան

Իտալական «Ռոմայի» և Լոնդոնի «Արսենալի» բանակցությունները Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ շարունակվում են։

Լոնդոնյան ակումբը համաձայնության գալու մտադրություն ունի։

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան ցանկանում է 31-ամյա կիսապաշտպանին ձեռք բերել մինչև հաջորդ մրցաշրջանը։

Մխիթարյանը ևս ուզում է մնալ իտալական ակումբում։