Շահումյանի Քարվաճառ համայնքում մայիսի 2-ից հանվում են նախկին սահմանափակումները. ԱՀ պարետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

արցախ.

ԱՀ Պարետի՝ 14.04.2020 թ. ընդունած N 5 որոշմամբ՝ Հանրապետության Մարտակերտի շրջանի Կոճողոտ, Հաթերք և Վերին Հոռաթաղ, Շահումյանի շրջանի Քարվաճառ և Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանք, Միրիկ և Մոշաթաղ համայնքներում սահմանվել էին անձանց ազատ տեղաշարժի իրավունքի նկատմամբ ժամանակավոր սահմանափակումներ:

Պարետի՝ 17.04.2020 թ. N 7 որոշմամբ հանվել էին Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանք, Միրիկ և Մոշաթաղ, իսկ 28.04.2020 թ. . N 10 որոշմամբ՝ Մարտակերտի շրջանի Կոճողոտ, Հաթերք և Վերին Հոռաթաղ համայնքներում վերոնշված որոշմամբ սահմանված սահմանված սահմանափակումները:

ԱՀ Պարետի այսօրվա նոր՝ 02.05.2020 թ. N 11 որոշմամբ, նախորդ որոշումը ճանաչվում է ուժը կորցրած, այսինքն՝ Շահումյանի շրջանի Քարվաճառ համայնքում ևս հանվում են նախկինում սահմանված սահմանափակումները:

Գրառմանը կից Արցախի տեղեկատվական շտաբը հրապարակել է նաև որոշման փաստաթուղթը: