Քաղաքացին դիմել է ՄԻՊ-ին՝ զորացրված որդուն բնակության հասցեում կրկին հաշվառելու համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

միպ

Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված որդուն բնակության հասցեում կրկին հաշվառվելուն աջակցելու հարցում։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Նա տեղեկացրել է, որ որդին դիմել է տարածքային զինվորական կոմիսարիատ, որտեղ իրենից պահանջել են ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարածքային ստորաբաժանումից ներկայացնել համապատասխան փաստաթղթեր, իսկ անձնագրային բաժանմունքում պահանջված փաստաթղթի տրամադրումը մերժվել է այն հիմնավորմամբ, որ արտակարգ դրությամբ պայմանավորված որևէ անձնագրային գործարք չի իրականացնում։

Քաղաքացին նշել է նաև, որ այդ հանգամանքով պայմանավորված որդին չի կարողանում կնքել աշխատանքային պայմանագիր, ինչի արդյունքում ընտանիքը հայտնվել է սոցիալական ծանր դրության մեջ։

Քաղաքացու ներկայացրած տեղեկությունները պաշտպանի ներկայացուցիչը հեռախոսակապի միջոցով քննարկել է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարածքային անձնագրային բաժանմունքի պետի հետ։ Արդյունքում անձնագրային բաժանմունքի պետը պատրաստակամություն է հայտնել լրացուցիչ ընդունել քաղաքացուն և ձեռնարկել խնդրի լուծմանն ուղղված անհրաժեշտ միջոցներ։

Ավելի ուշ քաղաքացին կրկին կապ է հաստատել պաշտպանի ներկայացուցչի հետ և հայտնել է, որ որդին արդեն իսկ անձնագրային բաժանմունքից ստացել է անհրաժեշտ փաստաթղթերը և ներկայացրել