Իտալիայում շարունակում է նվազել կորոնավիրուսով վարակվածների և նոր դեպքերի թիվը. ТАСС

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

իտալիա

Իտալիայում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի օրական աճի ցուցանիշը շարունակում է նվազել և անցած օրվա ընթացքում կազմել է 1 221՝ կիրակի օրվա՝ 1 389-ի համեմատությամբ: Համաձայն քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի տարածած տվյալների՝  երկրում համաճարակի սկսվելուց ի վեր վարակվածների ընդհանուր թիվը հասել է 211 938-ի, փոխանցում է ТАСС-ը:

Երկրում կորոնավիրուսից վերջին օրերին մահացել է 195 մարդ: Այսպիսով, կորոնավիրուսի համաճարակից զոհերի ընդհանուր թիվը հասել է 29 079-ի:

Ըստ դեպարտամենտի տվյալների՝ բուժվածների թիվը վերջին մեկ օրում կազմել է 1 225՝ հասնելով ընդհանուր առմամբ 82 879-ի: Ընդ որում, հիվանդների թիվը 100 հազարից նվազել է՝ 99 980 քաղաքացի, որոնցից 1,5 հազարից պակաս բուժվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում: Ավելի քան 80 հազար բուժվում է տնային պայմաններում, մեկուսացման մեջ: