Էրդողանը ՔԲԿ-ի անդամներին «թրի մնացորդ ահաբեկիչներ» է անվանել, Փայլանը պատասխանել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 4-ի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քրդական աշխատավորական կուսակցության» դեմ ծավալած գործողություններին՝ քրդական կուսակցության անդամներին անվանել է «թրի մնացորդ ահաբեկիչներ»:

Էրդողանի արտահայտությանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է քրդամետ կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը:

««Թրի մնացորդ» արտահայտությունը ստեղծվել է որբերի համար, ինչպիսին Հայոց ցեղասպանությունը վերապրած իմ տատն է եղել: Ամեն անգամ այդ արտահայտությունը լսելիս մեր դեմքի արտահայտությունը սառչում է:

Անազնիվ արտահայտություն է»,-գրել է Փայլանը: