Կարո Փայլանը խիստ հանդիմանել է Էրդողանին՝ նրա վերջին սկանդալային արտահայտության պատճառով

 ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News     

Փայլան

Թուրքիայում ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին սկանդալային արտահայտությանը։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Էրդողանը, խոսելով ահաբեկչության դեմ պայքարի մասին, նշել էր, որ Թուրքիայում կան «սրի ավելցուկ» ահաբեկիչներ, որոնց թույլ չեն տալու որևէ գործողություն իրականացնել։

Փայլանը, ի պատասխան Էրդողանի այս հայտարարությանը, գրառում է արել ֆեյբուքյան իր էջում.

«Էրդողանը երեկ երեկոյան իր ատելությամբ լեցուն ելույթի ժամանակ դարձյալ օգտագործեց «սրի ավելցուկ» արտահայտոիթյունը։

Այդ արտահայտությունն օգտագործվում է Հայոց ցեղասպանությունից փրկված որբերին բնորոշելու համար, ինչպիսին օրինակ իմ տատիկն է։ Ամեն անգամ այս արտահայտությունը լսելիս մեր վերքերից դարձյալ արյուն է գալիս։ Դա շատ անգութ արտահայտություն է»։