ԱԱԾ տնօրենն աշխատանքից չի ազատվել, որևէ աշխատակից ազատման դիմում չի գրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

աած

ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը պաշտոնանկ չի արվել, որևէ աշխատակից ազատման դիմում չի գրել: Այդ մասին ԶԼՄ-ներին հայտնում է ԱԱԾ մամուլի կենտրոնը: 

Նշենք, որ ՊՎԾ պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակելուց հետո մամուլը գրեց, որ կառույցում բունտ է հասունացել: Շատերը չեն ցանկանում նրա հետ աշխատել և դիմումներ են գրել:

Նշվում էր նաև, որ Էդուարդ Մարտիրոսյանի համար Քյարամյանի նշանակումն անականկալ է եղել: