Արցախի նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

.

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 10-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին։ Այս մասին հաղորդում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հանդիպմանը քննարկվել են երկու հայկական պետությունների խորհրդարանական կապերի ամրապնդմանն առնչվող տարբեր հարցեր: