ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Նախագծին ընդունվեց 97 կողմ ձայնով։

Օրինագիծը նախատեսում է կրճատել քաղաքացիական նախաձեռնության կարգով Ազգային ժողովին օրենքի նախագիծ առաջարկելու կամ հանրաքվեի միջոցով փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը հանրաքվեի դնելու համար կազմավորվող նախաձեռնող խմբի անդամների նվազագույն քանակը՝ 50-ից դարձնելով 25։