Արմավիրի մարզում հաստատվել է վարակման 228 դեպք. ունենք 110 առողջացած, 172 ինքնամեկուսացած

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

խանութ դիմակ կորոնա

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Արմավիրի մարզի հարգելի՛ բնակիչներ, տեղեկացնում եմ ձեզ, որ մայիսի 13-ի դրությամբ մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 228 դեպք: Ունենք 110 առողջացած և 172 ինքնամեկուսացած:

Մեծ ցավով տեղեկացնեմ նաև, որ կորոնավիրուսի համավարակի տարածման այս ողջ ժամանակահատվածում ունեցել ենք մահվան 3 դեպք:

Հարգելիներս, անկախ այն հանգամանքից, որ ՀՀ կառավարությունը որոշ ոլորտներում ամբողջությամբ թույլատրել է գործունեություն ծավալել, դարձյալ կոչ եմ անում և խնդրում բոլորիդ՝ շարունակել հետևել անձնական հիգիենայի սահմանված կանոններին և կանխարգելիչ միջոցառումներին՝ դրսևորելով սոցիալական բարձր պատասխանատվություն:

Առո՛ղջ եղեք»։