ԵԱՏՄ առաջնորդների գագաթնաժողովը տեղի կունենա տեսակոնֆերանսի ձևաչափով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

եատմ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է՝ ԵԱՏՄ երկրների ղեկավարների գագաթնաժողովը, որը նախատեսվում էր անցկացնել մայիսի 19-ին, Մինսկում,  կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված տեղի կունենա տեսակոնֆերանսի ձևաչափով, փոխանցում է РиаНовости-ն:

«Ես այդ հարցը (ռուսական գազի գնի հարցը – խմբ.) շոշափել եմ ԵԱՏՄ-ի շրջանակներում, տեսակոնֆերանսների ժամանակ: Մոտ ժամանակներս մեզ մոտ տեղի կունենա նույն ձևաչափով կոնֆերանս», - նշել է նախագահը:

Ըստ նախանշվածի՝ գագաթնաժողովը պետք է տեղի ունենար Մինսկում, մայիսի 19-ին, սակայն կորոնավիրուսի համաճարակի պատճառով մի շարք երկրներ փակել են իրենց սահմանները և կարանտինային միջոցներ ձեռնարկել: Ավելի վաղ Մինսկում հայտարարել էին, որ քննարկվում է ԵԱՏՄ-ի ղեկավարների բանակցությունները տեսակապով անցկացնելու մասին, սակայն Բելառուսի ղեկավարն, իր հերթին, կողմ էր կենդանի հանդիպմանը: Լուկաշենկոն նաև չէր բացառել գագաթնաժողովի տեղափոխումը դեպի ավելի ուշ ժամկետներ, որպեսզի ԵԱՏՄ պետությունների ղեկավարները կարողանային հանդիպել միմյանց: