Էրդողանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց են ունեցել

 ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

Թուրքիա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Կողմերը քննարկել են Covid-19 համավարակի դեմ պայքարի միջոցներն ու համավարակից հետո ձեռնարկվելիք քայլերը։

Նաև անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, այդ թվում՝ Սիրիայում և Լիբիայում տեղի ունեցող զարգացումներին։

Նշենք. որ Թուրքիան ՆԱՏՕ-ին անդամակցել է 1952թ. փետրվարի 18-ին` դաշինքի ստեղծումից 3 տարի անց։