Վրաստանում արտակարգ դրությունը չի երկարաձգվի. Գախարիա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News 

տարածաշրջան

Վրաստանում արտակարգ դրությունը կավարտվի մեկ շաբաթից: Կառավարությունը մտադիր չէ մայիսի 22-ից հետո երկարաձգել արտակարգ դրությունն ու պարետային ժամը, այս մասին հայտնում է aliq.ge-ն: 

«Վրաստանի կառավարությունը երկրի համաճարակաբանական խորը վերլուծությունից հետո որոշում է կայացրել՝ չդիմել նախագահին ու խորհրդարանին՝ արտակարգ դրության երկարաձգման նպատակով»,- ասել է Գախարիան: Նա նշել է, որ արտակարգ դրության ավարտը չի ենթադրում սահմանափակումների լիովին վերացում: Կառավարությունը դիմելու է խորհրդարանին՝ օրենսդրական մակարդակով սահմանափակումները պահպանելու նպատակով:

Արտակարգ դրություն հայտարարվել էր մարտի 21-ին, ավելի ուշ երկարաձգվել մինչև մայիսի 22-ը:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է  փետրվարի 26-ին: Մայիսի 15-ի ժամը 15:00-ի դրությամբ 671 վարակված կա, 383 ապաքինված, 12 մահ:

Տեսանյութեր

Live

Լրահոս