Սոցապ փոխնախարարը աշխատանքից ազատման դիմում է գրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

գեմ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալը աշխատանքից ազատման դիմում է գրել:

«Հարգելի՛ քաղաքացիներ, սեփական դիմումի համաձայն թողնում եմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնը:

Հաշվետվությամբ հանդես չեմ գա. մեր թիմային աշխատանքն արտացոլված է ինչպես 2019 թվականի նախարարության հաշվետվությունում, այնպես էլ իր տեղն է գտնելու 2020, 2021 և 2022 թվականների հաշվետվություններում:

Կարծում եմ՝ այս ընթացքում ստեղծվել են բոլոր հիմքերը, ինչպես նաև կառուցակարգերն ու գործիքները ոլորտը ամբողջությամբ մարդակենտրոն և արդյունավետ դարձնելու համար, նաև ունեցել ենք շոշափելի ապացույցներ մեր ընտրած ուղղու իրավացիության:

Այս ամբողջ ընթացքում աշխատել եմ առավելագույնս նվիրված, առավելագույնս ազնիվ, առավելագույնս պատասխանատու և հնարավորինս արդյունավետ:

Շնորհակալ եմ բոլորին, ով վստահեց:

Առո՛ղջ եղեք, ապագայի մասին կխոսեմ մոտ ապագայում»,-գրել է նախկին փոխնախարարը: