Արայիկ Հարությունյանը 2 լավ լուր ունի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

Արայիկ Հարությունյան

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Հայաստանի ազգային գրադարանի էլեկտրոնային շտեմարանները կրկին հասանելի են

Լավ լուր 1. Ազգային գրադարանի թվայնացված նոյւթերն ամբողջ ծավալով հասանելի են: Եվ սա այն դեպքում, երբ մեկ ամիս առաջ որոշ գորշ շրջանակներ հայտնում էին ամբողջ նյութի ոչնչացման մասին:

ՀԱՏՈՒԿ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ HP ընկերության պաշտոնական գործընկեր, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հայկական Bi Line ընկերության տնօրեն Levon Kesaplyanին, ընկերության ողջ անձնակազմին ՀԱԳ սերվերները դետալ առ դետալ, մանրակրկիտ կերպով մաքրելու, թեսթավորելու և շահագործման պատրաստի վիճակում Ազգային գրադարանին հանձնելու համար, Dell ընկերության գործընկեր Brand computers ընկերության տնօրեն Զոհրաբ Վարդանյանին տեխնիկական խորհրդատվության, Microsoft-ի պաշտոնական գործընկեր Dom Daniel ընկերության տնօրեն Արտաշես Քալանթարյանին, Softcontract ընկերության տնօրեն Հարություն Համբարձումյանին մեզ աջակցելու պատրաստակամության համար, և իհարկե՝ Ազգային գրադարանի Համակարգչային գրիդ տեխնոլոգիաների բաժնի վարիչ Էդգար Սարգսյանին և բաժնի աշխատակից Կորյուն Շեկոյանին վերականգնման ուղղությամբ տարված բացառիկ աշխատանքի և ծրագրային կարգավորումների համար:

Լավ լուր 2. Շուտով հասանելի կլինի նաև Ազգային գրադարանի նոր կայքը»:

Տեսանյութեր

Live

Լրահոս