Աշխարհում կա COVID-19-ի 7,008,556 դեպք. ծայրահեղ ծանր վիճակում է 53,668 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

կորոնա աշխարհ

Հունիսի 7-ի՝ ժամը 16:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 7,008,556 է, որից 402,686-ը մահվան ելքով: Հիվանդությունից վերականգնվել է 3,428,962 մարդ: Աշխարհում ակտիվ վարակակիր է 3,176,908 մարդ, որից 53,668-ը կամ 2 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջին տեղում դեռ շարունակում է մնալ ԱՄՆ-ն՝ 1,988,700 վարակակրով (մահերի ընդհանուր թիվը՝ 112,101, ապաքինվածներինը՝ 752,048): Երկրորդ և երրորդ տեղում համապատասխանաբար Բրազիլիան և Ռուսաստանն են: 

Բրազիլիայում կորոնավիրուսային հիվանդության բռնկումից ի վեր գրանցվել է 676,494 դեպք, որից 36,044-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսից վերականգնվել է 302,084 մարդ:

ՌԴ-ում կորոնավիրուսային հիվանդության բռնկումից ի վեր գրանցվել է 467,673 դեպք: Երկրում, ընդհանուր առմամբ, հիվանդությունից մահացել է 5,859 մարդ, ապաքինվել՝ 226,731-ը:

Կորոնավիրուսային հիվանդության վիճակագրական տվյալներն՝ այստեղ:

 

--0-- ՍՊ