Բելառուսում կորոնավիրուսով վարակված է 300-ից ավելի բժիշկ. РБК

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

բուժաշխատողներ

Բելառուսում  ավելի քան 300 բուժաշխատողներ վարակվել են կորոնավիրուսով: Այս մասին հայտնել է Բելառուսի առողջապահության նախարարությունը, փոխանցում է РБК-ն:

Վարակի յուրաքանչյուր դեպքի համար կատարվում է համաճարակաբանական ուսումնասիրություն: Վարակվածների ամենամեծ թիվը գրանցվել է Մինսկում և Վիտեբսկում:

«Բժիշկները համաճարակի յուրաքանչյուր վերելքին միշտ եղել են առաջնագծում»,- նշել է Բելառուսի առողջապահության նախարարը:

Ըստ փոխանցվող տեղեկությունների՝ վարակված բուժաշխատողների մեծ մասի վիճակը գնահատվում է բավարար, իսկ նրանք, որոնք ունեն հիվանդության կլինիկական դրսևորումներ, բուժում են ստանում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր Բելառուսում կորոնավիրուսի վարակվածության 1000 դեպքի մասին: Ապրիլի 10-ի դրությամբ կար կորոնավիրուսի գրանցված 1066 դեպք, որից 13-ը՝ մահվան ելքով: Եվ չնայած այս թվերին՝ Բելառուսի նախագահը հրապարակավ դեմ էր արտահայտվել կարանտինային ցանկացած միջոց կիրառելուն: