Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերը հասել են 822-ի․ 4 նոր դեպք է հաստատվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News    

կորոնավիրուս

 

Վրաստանում հունիսի 10-ի դրությամբ կորոնավիրուսի 4 նոր դեպք է հաստատվել։ Վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 822-ի։ Այս մասին հայտնում է երկրի կառավարության հատուկ կայքը։

Ապաքինվել է 690 մարդ, մահացել է 13 պացիենտ:  Կարանտինային ռեժիմում է 3 124 մարդ, ստացիոնարներում՝ 279:

Վրաստանի երեք քաղաքացի բուժման է բերվել այլ երկրներից:    --0—ՄՀ