ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News
«Հայրենիք» կուսակցության անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Քիչ առաջ տեղեկություն ստացա, որ ԱԱԾ-ում փորձում են պարզել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի գտնվելու վայրը և ապօրինի բերման ենթարկել:
Հայտնում եմ, որ պարոն Վանեցյանը գտնվում է կուսակցության գլխավոր գրասենյակում, իր աշխատասենյակում:
Շատ մի չարչարվեք, սպասում ենք, էստի համեցեք...»
--0—ՄՀ