Աթամբաևը 11 տարի երկու ամսով ազատազրկման է դատապարտվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News     

Աթամբաև

Բիշքեկի Պերվոմայսկի շրջանային դատարանը Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին 11 տարի 2 ամիս ազատազրկման է դատապարտել։ Այս մասին գրել է РИА Новости-ն։

 Պետության նախկին ղեկավարը մեղավոր է ճանաչվել քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին անօրինական ազատելու, կոռուպցիայի համար

 Աթամբաևը կզրկվի նաև պետական պարգևներից ու կարողությունից։

     --0—ՄՀ