Նոյեմբերի 12-ին Գյումրու Սուրբ Հակոբ եկեղեցում տեղի կունենա Յուրի Վարդանյանի հոգեհանգիստը

ԵՐԵՎԱՆ, նոյեմբեր 12, 24News

Thumbnail

Հայ աշխարհահռչակ ծանրորդ, օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին՝ ժամը 18:00-ին, Գյումրու Սուրբ Հակոբ եկեղեցում:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:

Քաղաքացիական հրաժեշտի արարողությունը նախատեսված է նոյեմբերի 13-ին՝ ժամը 10:00-ից 15:00-ը, Երևանի Կարեն Դեմիրճյաի անվան մարզահամերգային համալիրում:

Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ ստեղծված հանձնաժողովի որոշմամբ անվանի մարզիկը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում: