ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 9, 24News
Հուլիսի 9-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։39-ի սահմաններում Թալին-Արմավիր ավտոճանապարհի՝ Դաշտադեմ գյուղի վարչական տարածքում բախվել են ЗИЛ և Mercedes մակնիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Բախման հետևանքով ЗИЛ-ն էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և գլխիվայր շրջվել, վարորդն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն։
--0--ԿԿ