Հայ համայնքի խաղաղ ցույցը խափանելը պլանավորված էր. Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 23, 24News

հայեր

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը խստորեն դատապարտում է ադրբեջանցիների սադրանքները Ադրբեջանի հյուպատոսության դիմաց: Այդ մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Հյուպատոսությունից հայտնել են, որ շենքի դիմաց կատարվածը կազմակերպված է եղել:

«Հաշվի առնելով իրադարձությունների հաջորդականությունը՝ ակնհայտ է, որ հայ համայնքի խաղաղ բողոքի ցույցը խափանելը նախապես պլանավորված էր և կազմակերպված բնույթ ունեցավ: Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն անընդունելի է համարում է խաղաղ ցուցարաների դեմ բռնությունները»,- ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան հայտնել էր, որ հուլիսի 22-ին Լոս Անջելեսում տեղի ունեցած ցույցի ժամանակ 7 ադրբեջանցի է վիրավորվել, որից 4-ը հոսպիտալացվել է:

Կատարվածի առնչությամբ, ըստ Լոս Անջելեսում Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի, ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանը հրավիրվել է արտգործնախարարություն:

--00—ԼՄ