45-ամյա տղամարդը որսորդական հրացանից 2 անգամ կրակել է հարևանների ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News 

հասարակական

Հուլիսի 27-ին, ժամը 13.28-ին, ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում ստացվեց, որ Արևշատ գյուղի մի բնակիչ, վիճաբանության ժամանակ, հրացանը պահել է հարևանների վրա, ապա օդ կրակել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հողամասը մշակելու և բերքը վնասելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 45-ամյա տղամարդը որսորդական հրացանից 2 անգամ կրակել է հարևանների ուղղությամբ:

45-ամյա տղամարդը բերման է ենթարկվել Արտաշատի բաժին և ներկայացրել հանգուցյալ պապի որսորդական երկփողանի հրացանը՝ կրակված 2 փամփուշտով:
Հրացանն առգրավվել է:

Դեպքի հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:

--0--ԿԿ