Գավառի ոստիկանները 52-ամյա մի տղամարդու մոտ թմրամիջոց են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Սեպտեմբերի 13-ին ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները Գավառ քաղաքի Ազատամարտիկների փողոցից թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկեցին 52-ամյա մի տղամարդու։

Անձնական խուզարկությամբ նրա տաբատի գրպանից հայտնաբերվեց մոտ 3 գրամ մանրացված-չորացված կանեփանման զանգված:

Ըստ տղամարդու՝ հայտնաբերվածը քաղել էր իր օգտագործման համար։

Նշանակվել են փորձաքննություններ։

Նախապատրաստվում են նյութեր։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս