Սոս և Մաճկլաշեն համայնքներում դպրոցներն առայժմ փակ կմնան. COVID-19-ի օջախներ են հաստատվել

 

1

Արցախի պարետ, ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանի ուղեկցությամբ սեպտեմբերի 17-ին այցելել է Մարտունու շրջանի Սոս և Մաճկալաշեն համայնքներ, որտեղ վերջերս հայտնաբերվել են կորոնավիրուսային հիվանդության վարակի օջախներ: 

Միրզոյանը հանդիպումներ է ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքների մի խումբ բնակիչների հետ ու հորդորել խստագույնս հետևել հակահամաճարակաբանական կանոնների պահպանմանը:

«Դպրոցներն առայժմ փակ կմնան, իսկ բերքահավաքի աշխատանքներն անպայման պետք է կատարվեն հակահամաճարակաբանական կանոնները պահպանելով»,- նշել է պարետը՝ հավելելով, որ այս պահին մուտքի և ելքի սահմանափակումներ մտցնելու անհրաժեշտություն չկա:

1

Տեսանյութեր

Live

Լրահոս