Ծռերը կկառուցեն երկիր, որտեղ բռնությունը կբացառվի․ Ստեփան Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 20, 24News

««Սասնա ծռերը» դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող միակ քաղաքական ուժն է, որն ունի հայեցակարգ»։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է կուսակցության ցուցակի երկրորդ համար քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ հավատալով, որ նրանք փակել են զինված պայքարի էջը և գնում են քաղաքական ճանապարով։

Քաղաքագետը նշում է, որ չեն գնում Նիկոլ Փաշինյանի դեմ, ճիշտ հակառակը՝ նույնիսկ որոշ հարցերում համագործակցելու ակնկալիք ունեն։ 

«Մենք գնում ենք գաղափարախոսական բևեռի ստեղծման՝ ոչ թե քննադատող, այլ ընդդիմախոսող։ Սասնա ծռերը կկառուցեն երկիր,  որտեղ բռնությունը բացառված կլինի»,- նշել է նա։

«Սասնա ծռերը» հայեցակարգ ունեն Արցախի խնդրի կարգավորման հարցում, ո՞րն է այն և ինչո՞ւ  են մեղադրում այս կառավարությանը, մանրամասները՝ տեսանյութում։