Առաջիկա օրերին հանրապետությունում կլինի առանց տեղումների եղանակ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

 

արև

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 26-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 27-30-ը, հոկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այդ մասին հայտնում է ԱԻՆ-ը։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում՝ սեպտեմբերի 26-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Սեպտեմբերի 27-30-ը, հոկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում

1
Երևան քաղաքում

1

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս