Ամերիկահայերի մարդասիրական օգնությունը ժամը 12:50-ին կհասնի Երևան. Քաղավիացիայի կոմիտե

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

1

Լոս Անջելեսից դեպի Հայաստան ուղևորվեց ամերիկահայերի հավաքած մարդասիրական բեռը տեղափոխող «Քաթար էյրվեյզի» ինքնաթիռը։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մամուլի խոսնակ Արմինե Ուդումյանը: 

«Սպասում ենք, որ մոտ 12:50 կհասնի Երևանի «Զվարթնոց» օդանավակայան:

այերի միասնականության դեմ խաղ չկա: Փափուկ վայրէջք մաղթենք ինքնաթիռին», - նշվում է հաղորդագրություն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ից հայ համայնքի ջանքերով Արցախին ու Հայաստանին ուղարկված 100 տոննա հումանիտար օգնության տեղափոխումը հետաձգվել էր Թուրքիայի պատճառով, քանի որ Ադրբեջանի թաշնակից երկիրը արգելել էր օդային տարածքով մարդասիրական օգնություն հասցնելը։

--00—ԼՄ