ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 22, 24News
ՀՀ Քաղացիացիայի կոմիտեն հրապարակել է առաջիկա օրերի չվացուցակը։
Ըստ այդմ՝ հունիսի 23-ին կիրականացվի Երևան-Կալուգա-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում՝ ժամը 08:00, ժամանում դեպի Երևան՝ 13:50),
Ս. թ. 24-ին և 25-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան՝ 02:45, Երևանից մեկնում ժամը՝ 03:35),
Ս. թ. հունիսի 24-ին կիրականացվի Երևան-Դոնի Ռոստով-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում՝ ժամը 10:00, ժամանում դեպի Երևան՝ 14։00),
Ս. թ. հունիսի 24-ին կիրականացվի Երևան-Կրասնոդար-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում՝ ժամը 16:00, ժամանում դեպի Երևան՝ 19:45),
Ս. թ. հունիսի 26-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 21:40):
Պարետի ցուցումով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։
--00—ԼՄ