ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանհը Թվիթերի միկրոբլոգում լուսանկարներ է հրապարակել, որոնք վկայում են այն մասին, որ Ադրբեջանը թիրախավորում է Արցախի խաղաղ բնակչությանը։
«Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների, այդ թվում՝ հիվանդանոցների և բժշկական ենթակառուցվածքների այլ օբյեկտների վրա իրականացված դիտավորյալ հարձակման հետևանքները», – գրել է Նաղդալյանը։
ԱԳ-ն խոսնակը նաև ընդգծել է, որ բժիշկներն աշխատում են ռմբակոծության տակ:
--00—ԼՄ