Զոհվածների ընտանիքները պահանջում են՝ որդիների թափած արյունը միայն հաղթանակը կսփոփի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ցավով արձանագրում է՝ ռազմաճակատում տղաները թշնամու դեմ են կռվում, իսկ մենք թիկունքում իրար դեմ ենք թշնամանում, իսկ դա թուլացնում է զինվորին:

24News-ի հետ զրույցում Հովսեփյանը վստահեցրեց՝ զոհվածների ընտանիքները հենց այս պահին պատերազմը կանգնեցնելու պահանջով հանդես չեն գալիս: «Նրանց միակ սփոփանքն այն կլինի, որ որդիների թափած արյունը հաղթանակով պսակվի: Եթե այսօր Արցախը թողնենք, վաղը թողնելու ենք Սյունիքը, Շիրակն ու Հայաստանը: Զոհերից խուսափելու հետևանքով թողել ենք Արևմտյան Հայաստանն ու ծվարել ենք մի բուռ հողի վրա»,- հավելում է «Իմ քայլի» պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ